Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ (տեսանյութ )
02.03.2017

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը փետրվարի 28-ին մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 73 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսունութ, աշխատանքի տեղավորման՝ երեսունչորս, բնակարանով ապահովելու խնդրանքով՝ մեկ քաղաքացի: Դրամական օգնության բոլոր դիմումներին տրվել է դրական լուծում: Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:
Մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում ուսումնասիրման ընթացքի մեջ է գտնվում բնակարանով ապահովելու մասին դիմումը: