Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

03.03.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Եղեգի միջնակարգ դպրոց: Դպրոցի կրտսեր աշակերտները մարզի ղեկավարին ընդունեցին երգ ու պարով: Վահե Հակոբյանը դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանի ուղեկցությամբ շրջել է դասասենյակներով, ծանոթացել պայմաններին, զրուցել մանկավարժների ու աշակերտների հետ, հետաքրքրվել ուսումնական գործընթացով՝ պատասխանել նրանց հարցերին:
Հանդիպմանը մարզի ղեկավարը վստահեցրել է, որ կրթության ոլորտը մշտապես գտնվում է մարզպետարանի ուշադրության կենտրոնում, և արվելու է ամեն ինչ, որպեսզի հանրապետությունում Սյունիքը պահպանի առաջատարի դիրքերը կրթության բնագավառում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33