Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

03.03.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այց է կատարել Մեղրիի տարածաշրջան` տեղում ծանոթանալու բնակիչների հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով: Մարզի ղեկավարը Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղում հանդիպում ունեցավ համայնքի ավագանու, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենների, բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում վեր հանված խնդիրները վերաբերում էին նախակրթարանների, դպրոցների վերանորոգմանը, համայնքի ամբողջական գազֆիկացմանը, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը, աշխատատեղերի ստեղծմանը:
Մարզպետ Վ. Հակոբյանը պատասխանելով բարձրացված հարցերին, տեղեկացրել է, որ նախատեսվում է Մեղրի համայնքում ստեղծել սառնարանային տնտեսություն, որը գյուղատնտեսությամբ զբաղվողներին հնարավորություն կտա բարելավել իրենց պայմանները` առավել շահավետ գներով մթերքը իրացնելու համար:
Մեղրիի տարածաշրջանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանն այցելել է նաև Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան բնակավայրեր: Բնակիչների հետ հանդիպմանը մարզի ղեկավարը ծանոթացել է նրանց հուզող հարցերին ու խնդիրներին, տեղում մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել ուսումնասիրել և սեղմ ժամկետում լուծում տալ դրանց:
Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան գյուղերում մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է նաև նախակրթարաններ, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել դաստիարակների, սաների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00