Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ 100 ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎԵՑ ՕԴԱՄՂԻՉ ԶԵՆՔԵՐ
03.03.2017
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզպետարանում խորհրդակցություն անցկացրեց մարզի կրթության ոլորտի պատասխանատուների և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի կրթական հաստատություններում առկա հիմնախնդիրների, դրանց լուծման ուղիների և հետագա անելիքների հետ կապված հարցեր: Հանդիպմանը մարզպետ Վահե Հակոբյանը մարզի 100 դպրոցների տնօրեններին է հանձնել օդամղիչ հրացաններ, որոնք ծառայելու են հանրակրթական դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:
Դպրոցների տնօրենները, իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին մարզպետին՝ նշելով, որ նոր ու ժամանակակից ուսումնական զենքի կարիք վաղուց կար մարզի շատ դպրոցներում: