Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՎԱՐՏՎԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
10.03.2017

Փետրվարի 18-ից մինչև մարտի 6-ը Կապանի <<Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ-ում անցկացվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Օլիմպիադան անցկացվեց 16 առարկաներից, որին մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների 828 աշակերտ: Մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած 108 աշակերտ իրավունք է ստացել մասնակցելու դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին, որը կմեկնարկի մարտի 11-ին: