Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

14.03.2017

 Մարտի 17-ին, 18-ին, 19-ին Տեղ, Գորիս և Սիսիան համայնքներում իրականացվելու է «Բաց դռների օր» առողջապահական միջոցառումը, որի շրջանակներում Երևան քաղաքից ժամանած առաջատար բժիշկ-մասնագետները` նյարդաբան, սրտաբան, էնդոկրինոլոգ, ակնաբույժ, ուռուցքաբան, մանկաբարձ-գինեկոլոգ, մաշկաբան, անոթաբան, ուռոլոգ, վնասվածքաբան, մանկաբույժ, կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն:
Տեղում միջոցառումը կկայան մարտի 17-ին ժամը 11:00-ից՝ «Տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ում, Գորիսում մարտի 18-ին ժամը 10:00-ից՝ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկական մասնաշենքում, Սիսիանում մարտի 19-ին ժամը 10:00-ից՝ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում:
Հերթագրվելու համար դիմել՝
Տեղում՝ «Տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Խնձորեսկի առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ի բժիշկներին, Գորիսում՝ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկա, «Շինուհայրի առողջության առաջնային պահպանման կենտրոն», <<Տաթևի առողջության կենտրոն» և «Վերիշենի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի ընտանեկան բժիշկներին: Սիսիանում՝ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկա, «Գորայքի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Բռնակոթի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Դարբասի առողջության կենտրոն» և «Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի ընտանեկան բժիշկներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33