Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

17.03.2017

 «Պետությունը պաշտպանության շրջանակներում նախապատրաստելու 2017 թվականի մարզումների անցկացման պլան ժամանակացույցի մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված և  ՀՀ Սյունիքի մարզպետի 2017թ. մարտի 14-ի N39-Ա որոշման համաձայն` 2017 թվականի մարտի 17-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում կառավարման կետերի աշխատանքային խմբերի հետ անց են կացվել շտաբային ուսումնական մարզումներ։
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, շտաբային ուսումնական մարզումների ղեկավար Վարդան Դավթյանը մարզպետարանի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն ու դրանից բխող բոլոր առաջնահերթ խնդիրները, խոսեց պետությունը պաշտպանության նախապատրաստելու շրջանակներում շտաբային ուսումնական մարզումների անցակցման  և կառավարման կետերի աշխատանքային խմբերի հետ օպերատիվ վարժանքների  կարևորության մասին:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Ա.Գրիգորյանը ներկայացրեց մարզպետարանի կառավարման կետերի նախապատրաստման և աշխատանքային խմբերի կազմը, պարտականություններն ու պատրաստականության բերման ժամկետները, ինչպես նաև պահեստային կառավարման կետում գտնվող աշխատանքային խմբերի գործառույթները:
Շտաբային ուսումնական մարզումներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Դավթյանն աշխատանքային խմբերին տվել է մի շարք հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-29 18:31:54