Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ <<ԸՆԹԵՐՑՄԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ 2017>> ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

23.03.2017

 Մարտի 22-ին Կապանի թիվ 13 հիմնական դպրոցում անցկացվեց <<Ընթերցման օլիմպիադա 2017>> միջոցառման մարզային փուլը, որին մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի 42 աշակերտներ: Մարզային փուլին ներկա էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, ով ողջունեց և շնորհավորեց օլիմպիականներին:
Օլիմպիադայի ընթացքում կարևորվում է սահուն ընթերցանությունը, առոգանությունը, արտահայտչականությունը և գրքի բնագրին ծանոթ լինելը: Մարզային օլիմպիադան անցկացվեց 2 փուլով. սահմանված կարգին համապատասխան, նախապես կազմված ժյուրիի անդամների ներկայությամբ, աշակերտն իր ընտրած գեղարվեստական գրքից ընթերցեց մեկ հատված, որից հետո ժյուրիի առավելագույն միավորներ հաղթահարած մասանակիցներն արդեն 2-րդ փուլում ընթերցեցին նույն ծավալով հատված, սակայն ժյուրիի ընտրած գրքից: Վերջնական գնահատական է ընդունվել երկու փուլերի գնահատականների հանրագումարը: Մարզային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած 3 աշակերտներ իրավունք են ստացել մասնակցելու <<Ընթերցման օլիմպիադա 2017>>-ի հանրապետական փուլին: Նշենք, որ օլիմպիադայի մարզային փուլում աչքի ընկած, բայց հանրապետական փուլ չանցած 3 մասնակից ՀՀ Սյունիքի մարզպետի կողմից կստանան խրախուսական մրցանակ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10