Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<ՄԱՐԶՌԱԶՄ>> ԾՐԱԳՐԻ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

10.04.2017

 ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման շրջանակներում 2017 թվականի ապրիլի 6-8-ը Կապանում տեղի է ունեցել <<ՄարզՌազմ>> ծրագրի 4-րդ (վերջին) դասընթացը, որին ՀՀ բոլոր 10 մարզպետարանների աշխատակազմերից մասնակցել են շուրջ 40 աշխատակից: Դասընթացի կազմակերպիչներին և մասնակիցներին ՀՀ Սյունիքի մարզպետի անունից ողջունել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը և նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը մարզերի աշխատանքային խմբերի հետ ամփոփել են 2017-2025թթ. մարզային զարգացման ռազմավարությունների մշակման արդյունքները, 2016թ. հոկտեմբերից մինչև 2017թ. մարտ ամիսների ընթացքում իրականացված դասընթացների ժամանակ տրամադրված գիտելիքները և հմտությունները։ Դասընթացին ներկայացվել է տարածքային զարգացման գործառնական ծրագրի մշակման մեթոդաբանությունը:
ՀՀ կառավարության կողմից 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո ՀՀ ՏԿԶ նախարարությունը մարզպետարանների, ինչպես նաև ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ սկսել էր բոլոր մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքները: Արդեն պատրաստ են ՀՀ մարզերի, այդ թվում նաև Սյունիքի մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունների նախագծերը, որոնց հիմնական նպատակներն են` տարածքների մրցունակության բարձրացումը, զբաղվածության ընդլայնումը, մարդկային կապիտալի զարգացումը, տնտեսության դիվերսիֆիկացիան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 16:48:03