Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

18.04.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն ընդունել է Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության (DG ECHO) Արևելյան հարևանության, Կենտրոնական Ասիայի, Իրաքի և Իրանի արագ արձագանքման համակարգող` Սրդան Ստոյանովիցին: Հանդիպմանը ներկայացվել են <<Աղետների ռիսկերի կառավարման տարածաշրջանային ծրագրի» (ԴԻՊԵԿՈ IV) հայաստանյան բաղադրիչի մաս հանդիսացող «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, <<Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ>> հիմնադրամի և Կապանի քաղաքապետարանի դիմակայունության բնագավառում համատեղ իրականացված աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվել` հետագա համագործակցության հեռանկարները: Անդրադարձ եղավ նաև արտակարգ իրավիճակների ոլորտում մասնագետների վերապատրաստման հնարավորությունների հետ կապված հարցերին:
ՀՀ Սյունիքի մարզպետի անունից Վարդան Դավթյանն ողջունել է երկկողմ հանդիպման բոլոր մասնակիցներին, շնորհակալություն հայտնել Սյունիքի մարզում նմանատիպ ծրագրեր նախաձեռնելու և դրանց իրագործմանն ակտիվ մասնակցություն ունենալու համար, ինչպես նաև նշել է, որ Սյունիքի մարզպետարանը շահագրգիռ սուբյեկտների հետ մշտապես պատրաստ է փոխշահավետ համագործակցության և պատրաստակամ` աջակցել բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որոնք կարող են նպաստել մարզում և նրա համայնքներում առկա ցանկացած տիպի հիմնախնդիրների լուծմանը։ Դրա ապացույցներից մեկն այս ծրագրում մարզպետարանի երեք ներկայացուցիչների ներգրավվածությունն է, որոնք ակտիվորեն մասնակցում են Կապանի դիմակայունության թիմի աշխատանքներին։ Վարդան Դավթյանը կարևորել է նաև տարածաշրջանային <<Աշխարհագրական տեղեկատվական համակարգ>> (ԱՏՀ, GIS) օգտագործող մասնագետներ պատրաստելու և նրանց պարբերական վերապատրաստում անցկացնելու խնդիրը և նշել է, որ մարզպետարանը նույնպես պատրաստակամ է ներկայացնել համակարգչային անհրաժեշտ հմտություններ ունեցող համապատասխան աշխատակիցների՝ GIS սցենարների մոդելավորման և այդ համակարգերի կառավարման բնագավառում մասնագիտանալու նպատակով և հույս է հայտնել, որ հեռու չէ այն ժամանակը, երբ ամբողջ մարզի մասշտաբով նախադրյալներ կստեղծվեն աղետների նկատմամբ համայնքների բարձր դիմակայություն ապահովելու համար։
Երկուստեք քննարկվել են նաև հետագա հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02