Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ» ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
21.04.2017

Ապրիլի 21-ին Կապանի համայնքապետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում <<Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության>> (ԱՃԹՆ) ներդրման վերաբերյալ հանդիպում-քննարկում:
Հանդիպմանը Հայաստանի Հանրապետության կառավարության ԱՃԹՆ պատասխանատուները, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի ներկայացուցիչները՝ ՀՀ կառավարությունը, արդյունահանող կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամները մարզի բնակչությանը, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, հանքարդյունաբերող կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրեցրեցին ԱՃԹՆ-ի էությունը, Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը, նախաձեռնության ներդրումից ակնկալվող արդյունքները, որին հաջորդեց ակտիվ քննարկում: Ծրագրի պատասխանատուները պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին, լսեցին վերջիններիս առաջարկությունները:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անունից մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության մասնակիցներին Սյունիքում նման ձևաչափի հանդիպում-քննարկում անցկացնելու համար, և հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կունենա:
Նշենք, որ 2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: