Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
24.04.2017

Ապրիլի 24-ին Սյունիքի մարզային և համայնքային իշխանությունների, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մարզի ուժային կառույցների ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաև ուսանողներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ այցելել են Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ծաղիկներ և ծաղկեպսակներ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Այսօր հիշատակի և ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան նաև մարզի մյուս քաղաքային և գյուղական համայնքներում: