Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ (տեսանյութ)

25.04.2017



 ՀՀ Սյունիքի մարզպետ, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանն այսօր Տեղ համայնքում մասնակցել է շախմատի դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի բացման պատիվը վերապահվել էր մարզպետ Վահե Հակոբյանին և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանին:
Մարզի ղեկավարը շնորհավորել է համայնքի բնակիչներին մարզադպրոցի բացման կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հետագայում դպրոցի սաների անունները կլսեն միջազգային մրցաշարերի հարթակներից: Վահե Հակոբյանն իր խոսքում ընդգծել է, որ նորաբաց մարզադպրոցը նպաստելու է մանկապատանեկան շախմատի զարգացմանը համայնքում, ինչպես նաև օգնելու բացահայտել՝ տաղնադավոր ու խելացի երեխաներին:
 Մարզպետ Վահե Հակոբյանը շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել ուսումնական գործընթացի համար ստեղծված պայմաններին:

 Տեսանյութը՝  ՍՈՍԻ հեռուստատեսության

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47