Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԻՆ ԳՈՐԻՍ ԹԱՂԱՄԱՍԻ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԸ ՆՈՐ ՏԵՍՔ ԿՍՏԱՆԱՆ
27.04.2017

Մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է <<Երկիր և մշակույթ>> բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև Գորիսի համայնքապետ Վաչագան Ադունցը, <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման>> հիմնադրամի տնօրեն Դավիթ Աբովյանը:
Քննարկվեցին կազմակերպության կողմից իրականացվող Հին Գորիս թաղամասի Սբ Հռիփսիմե եկեղեցուն կից քարանձավների վերականգնման ու կառուցապատման ծրագրի հետ կապված հարցեր: Հանդիպմանը երկուստեք կարևորեցին ծրագրի իրականացումը, որը կխթանի ոչ միայն տուրիզմի զարգացմանը Սյունիքում, այլ նաև ծրագրի շնորհիվ նախկին քարանձավային թատրոնը կարող է դառնալ մշակութային կենտրոն:
Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը Սյունիքում իրականացրած ու իրականացվելիք ծրագրերի համար և պատրաստակամություն հայտնեց աջակցելու:
Նշենք, որ քարանձավների վերականգնման ու կառուցապատման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 80 միլիոն դրամ, որի իրականացման համար, հանդիպմանը ձեռք բերված պայամանավորվածության համաձայն, ներդրում կունենա նաև <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման>> հիմնադրամը: