Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

28.04.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել Է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողներին, ովքեր մարզպետի հովանավորությամբ ապրիլի 7-9-ը ճանաչողական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էին:
Եռօրյա ուխտագնացության ընթացքում ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողներն այցելեցին Արցախի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, ծանոթացան Արցախի մշակութային կյանքին, ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, եղան պաշտպանության բանակի զորամասերում:
Հանդիպմանն ուսանողները շնորհակալություն հայտնեցին մարզպետին ընձեռած հնարավորության ու աջակցության համար, ինչպես նաև կիսվեցին այցից ստացած իրենց տպավորություններով:
Վահե Հակոբյանն իր խոսքում կարևորեց նման նախաձեռնությունների իրականացումը, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին մոտիկից ծանոթանալ ու ճանաչել հայկական հարուստ մշակութային ժառանգությանը: Մարզի ղեկավարը նշեց նաև, որ նման այցերը շարունակական բնույթ են ունենալու, որում կընդգրկվեն մարզի բոլոր ուսումնական հաստատությունների ուսանողները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28