Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ <<ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ>> ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

28.04.2017

 Ապրիլի 27-ին Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ 1-3-րդ դասարանների աշակերտների միջև <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման մարզային փուլը, որին մասնակցեցին մրցույթի համայնքային փուլերում հաղթող ճանաչված թիմերը: Մասնակիցները իրենց ուժերը չափեցին հինգ մրցաձևերում՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական եռանիվ հեծանվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում:
Մրցույթում հաղթող է ճանաչվել Գորիսի թիմը, երկրորդ տեղում Քաջարանի թիմն է, երրորդում՝ Կապանինը: Հաղթող ճանաչված թիմերը պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով ու գավաթներով, ինչպես նաև զբաղեցրած տեղերին համապատասխան 140 հազար դրամ, 120 հազար դրամ և 90 հազար դրամ արժողությամբ մարզագույքով: Մարզային փուլում հաղթող ճանաչված թիմը Սյունիքի մարզը կներկայացնի մայիսին Երևանում անցկացվելիք հանրապետական փուլում:

Դպրոցականների սպորտլանդիա անցկացվեց նաև 4-7-րդ դասարանների միջև: Մրցույթում հաղթող է ճանաչվել Մեղրիի թիմը, երկրորդ տեղում Քաջարանն է, երրորդում՝ Գորիսը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28