Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

03.05.2017

 Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ամփոփվեց 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները: Օլիմպիադաների մարզային փուլն անցկացվել է 16 առարկաներից, որին մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների 778 աշակերտ, որոնցից 110 աշակերտներ իրավունք են ստացել մասնակցելու դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին:
Հանդպմանը ներկա Կապանի և Մեղրիի տարածաշրջանների հանրակրթական դպրոցների աշակերտները, ովքեր օլիմպիադայի մարզային փուլում արձանագրել են լավագույն արդյունքներ, մարզպետ Վահե Հակոբյանի կողմից պարգևատրվեցին առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով: Աշակերտներին մրցանակները հանձնեց ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Միլենա Գասպարյանը:
Մ.Գասպարյանը մարզի ղեկավարի անունից շնորհավորել է պարգևատրվածներին ու մանկավարժներին, շնորհակալություն հայտնել արձանագրած ցուցանիշների համար՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի այդ արդյունքները կկրկնապատկվեն:
Նշենք, որ մարզպետ Վահե Հակոբյանի կողմից 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզի հանրակրթական դպրոցների 157 աշակերտ դիպլոմներից բացի կարժանան նաև դրամական պարգևների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 11:43:10