Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԵՑԻ ՄԱՐԶՈՒՀՒՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ

04.05.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հյուրերն էին <<Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց>> ՊՈԱԿ-ի գեղարվեստական մարմնամարզության սաներն ու մարզիչները, ովքեր ապրիլի 25-28-ը Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում մասնակցել են <<Գարնանային գավաթ>> միջազգային բաց առաջնությանը: Մրցաշարին Հայաստանը ներկայացնող <<Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց>> ՊՈԱԿ-ի սաներ Եվա Հարությունյանը զբաղեցրել է առաջին տեղ, իսկ Սյուզաննա Ալեքսանյանը՝ երկրորդ: Նրանք արժանացան գավաթների և պատվոգրերի:
Մարզի ղեկավարը շնորհավորել է սաներին ու մարզիչներին, շնորհակալություն հայտնել հանրապետությունից դուրս Հայաստանի ու Սյունիքի անունը բարձր պահելու համար և մաղթել նորանոր հաջողություններ: Վահե Հակոբյանն ընդգծել է, որ մարզուհիների հաջողությունները մեծ պատիվ ու հպարտություն է ոչ միայն մարզիչների և նրանց հարազատների, այլ նաև սյունեցիների համար:
<<Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց>> ՊՈԱԿ-ի մարզիչներ  Լիլիթ Աբգարյանն ու Ինգա Փարսադանյանը իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետ Վահե Հակոբյանին ցուցաբերած ուշադրության և մշտական աջակցության համար:
Նշենք, որ <<Գարնանային գավաթ>> միջազգային բաց առաջնությանը մասնակցում էին 320 մարզիկներ: Մրցույթին մասնակցելու համար սյունեցի մարզուհիներին աջակցել են մարզպետ Վահե Հակոբյանն ու <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02