Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

09.05.2017

 Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ մարզկենտրոն Կապանում անցկացվեց տոնական միջոցառումներ, որին մասնակցում էին Արցախյան և Հայրենական  պատերազմների վետերաններ, մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ և այլք: Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում մեկնարկած տոնական միջոցառմանը ներկաներին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը: Ներկաներն այցելել են նաև Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված սյունեցիների հիշատակին:
Օրվա առիթով Հայրենական պատերազմի վետերանների ու զինծառայողների համար մարզկենտրոնում կազմակերպվել էր բացօթյա զինվորական ճաշ:
Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ տարաբնույթ միջոցառումներ անցկացվեցին նաև մարզի մյուս քաղաքային և գյուղական համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:35:56