Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀՈԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

09.05.2017

Սիրելի ՛ սյունեցիներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Այս տոնական օրը ես, նախևառաջ, գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի ազատության նահատակված բոլոր քաջ հայորդիների պայծառ հիշատակի առջև: Հավերժ փա ՛ռք ու պատիվ մեր հերոսներին:
Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջև բացեց խաղաղ, ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման և պատմական վերածննդի նոր դարաշրջան:
1992 թվականին Շուշիի ազատագրումով մայիսի 9-ը ձեռք բերեց կրկնակի խորհուրդ՝ իրենց հայրերի ու պապերի սխրանքին միավորելով նոր սերնդի արժանապատիվ կեցվածքը: Այն դարձավ մեր նորագույն պատմության փառավոր էջը և իր ազգայինը պաշտպանելու՝ հայ ժողովրդի վճռականության առհավատչյան:
Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան այս մեծ տոնի առթիվ՝ մաղթելով բարօրություն, ոգու արիություն և խաղաղ երկինք:


ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02