Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է <<ՀԱՅԱՍՏԱՆ-ՖՐԱՆՍԻԱ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ>> ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

16.05.2017

 Մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միության» ներկայացուցիչներ Ռոժե Ռոզարիոյին, Մարկ Դյուպոնին և Գորիսի Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի տնօրեն Մելքոն Գարասեֆերյանին: Ներկա էր նաև Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը: Հանդիպմանը մարզի ղեկավարին ներկայացվեց <<Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միության» կողմից մարզում իրականացվող ծրագրերի մասին, որոնց նպատակն է դպրոցականների ու երիտասարդների շրջանում նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը, ինչպես նաև վաղ տարիքից կանխել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը:
Վահե Հակոբյանն ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել Սյունիքի մարզում նման նախաձեռնություն իրականացնելու համար: Մարզպետը պատասխանատուներից հետաքրքրվել է ծրագրի իրականացման ընթացքից և պատրաստակամություն հայտնել աջակցելու:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28