Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ

16.05.2017

 Մայիսի 12-ին մայրաքաղաքում տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների մարզային փուլում առաջին տեղ զբաղեցրած թիմերը:

Սպորտլանդիայի հաղթող է դարձել Սյունիքի մարզը ներկայացնող Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցի թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 30 հիմնական դպրոցի և ՀՀ Արարատի մարզի Վանաշեն գյուղի միջնակարգ դպրոցի թիմերը:

Առաջին տեղը գրաված Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցի թիմին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը հանձնել է հաղթողի գավաթը և 450.000 ՀՀ դրամ, իսկ թիմի բոլոր անդամներին պարգևատրել է մեդալներով:

Տեղեկացնենք, որ դպրոցականների  <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառումը մեկնարկել էր մարտ ամսին, որին մասնակցել են Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների աշակերտներից բաղկացած 543 թիմեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:15:04