Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐԶԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ

17.05.2017

 Մարզպետ Վահե Հակոբյանն այսօր մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններն ու նախնական զինվորական պատրաստություն առարկայի ուսուցիչները: Հանդիպմանը քննարկվեցին մարզի կրթական համակարգում առկա խնդիրների, թերությունների ու բացթողումների, ինչպես նաև առաջիկա անելիքների հետ կապված հարցեր:
Վահե Հակոբյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ՀՀ պաշտպանության նախարարության այն նախաձեռնությանը, որը մարզի պատանիներին հնարավորություն է տալիս իրենց ուսումը շարունակելու Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Վահե Հակոբյանը կարևորեց վարժարանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում և ընդգծեց, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել ոչ միայն հայրենիքը պաշտպանելու ունակ զինվորներ, այլ նաև բազմակողմանի զարգացած քաղաքացիներ:
Մարզի ղեկավարը անդրադարձավ մայիսի 26-ին կայանալիք <<Վերջին դաս>> միջոցառման կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցերին: Հանձնարարվել է դպրոցներում բացառել դրամահավաքությունները, ինչպես նաև մայիսի 26-ին լինել հետևողական և զգոն` դժբախտ պատահարներից խուսափելու համար:
Վահե Հակոբյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մայիսի 27-ին կկազմակերպվի հանրապետական շաբաթօրյակ, որին ակտիվ մասնակցություն կունենան նաև մարզպետարանի ենթակայության կառույցների աշխատակիցները:
Մարզի հանրակրթական դպրոցներում իրականացված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման>> հիմնադրամի տնօրեն Դավիթ Աբովյանը: Նշվեց, որ առաջիկայում նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել մարզի վեց դպրոցներում:
Հանդիպման ավարտին կրթության ոլորտի պատասխանատուները Վահե Հակոբյանին ներկայացրեցին դպրոցներում առկա խնդիրների մասին, որոնց մի մասը տեղում լուծում ստացան:
Եզրափակելով իր խոսքը՝ մարզի ղեկավարը նշեց, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում մարզում իրականացվելու է կրթական համակարգի բարեփոխումներ:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28