Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ <<ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ>> ԾՐԱԳՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

19.05.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ << Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված մարզայի հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են առկա իրավիճակի հետ կապված հարցեր, ներկայացվել ծրագրի շրջանակներում մարզային հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաև իրականացվելիք գործողությունների ժամանակացույցը: Նշվեց, որ մարզի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համակարգված կազմակերպելու ուղղությամբ նույնատիպ աշխատանքային խմբեր են ստեղծվել նաև մարզի համայնքներում: Մշակվել է աշխատանքային պլան, ըստ որի գործողությունները իրկանացվելու են երեք փուլով՝ նախապատրաստական, ուղղիչ և կանխարգելիչ: Արդեն գույքագրվել են մարզի տարածքում 137 աղբի կուտակման վայրեր, որոնց դասակարգման ու առկա իրավիճակի վերացման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ: Հանձնաժողովի անդամներին հանձնարարվել է կատարել տարածաշրջանային այցեր հիմնախնդիրները տեղերում ներկայացնելու համար: Քննարկվեց, որ աշխատանքերը համակարգված կազմակերպելու համար անհրաժեշտ է ընդգրկել շահագրգիռ բոլոր ուժերին:
Աշխատանքային քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրեցին իրենց տեսակետներն ու առաջարկությունները՝ մատնանշելով միջազգային փորձն ու այդ մշակույթը մեզանում կիրառելու անհրաժեշտությունը: Նշվեց նաև, որ նիստի ընթացքում հնչեցված կարծիքներն ու առաջարկությունները կուսումնասիրվեն և անհրաժեշտության դեպքում կընդգրկվեն ծրագրում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36