Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ <<ԱՐԾՎԱԲՈՒՅՆ>> ՏԱՐԵՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

22.05.2017

 Մայիսի 21-ին <<Երազ իմ երկիր>> մարզամշակութային միջոցառման շրջանակներում մարզի միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների մի խումբ ուսանողներ այցելել են <<Արծվաբույն>> տարեցների սպասարկման կենտրոն: Այցելության նպատակն էր շփվել տարեցների հետ, ծանոթանալ նրանց հոգսերին ու խնդիրներին: Այցի ընթացքում ուսանողները կենտրոնի շահառուների հետ համատեղ բարեկարգել են կենտրոնի տարածքը, ծառ ու ծաղիկներ տնկել: Հյուրերը տարեցների համար պատրաստել էին նաև համերգային ծրագիր:
Մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ Ս. Դավթյանը մարզպետ Վահե Հակոբյանի անունից նվերներ հանձնեց կենտրոնի շահառուներին: Այցի ավարտին կենտրոնի շահառուները իրենց գոհունակությունը հայտնեցին մարզի ղեկավարին և հյուրերին մշտական ուշադրության ու աջակցության համար:
Հավելենք, որ <<Երազ իմ երկիր>> մարզամշակութային միջոցառման շրջանակներում արդեն 3 տարի է ինչ իրականացվում է <<Մեկ օր տարեցների հետ>> խորագիրը կրող միջոցառումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47