Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԷՐ ԱՂԲԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ (տեսանյութ)

23.05.2017



 ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի ընդլայնված նիստը, որին ներկա էին ծրագրի մարզային հանձնաժողովի անդամները, բնապահպանության, ոստիկանության, առողջապահության ոլորտի պատասխանատուները, Կապանի տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը:
Վ. Դավթյանը ներկայացրեց ծրագրի ընդհանուր նկարագիրը, իրականացված աշխատանքներն ու հետագա անելիքները: Նշվեց, որ հանձնաժողովի կողմից մշակվում է մարզի աղբահանության գործողությունների ծրագիր, որը առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Նախատեսվում է մարզում գույքագրված 137 աղբի կուտակման վայրերն առաջին փուլով կրճատել 70-ով, իսկ առաջիկայում սպասվող համայնքների խոշորացումից հետո կկրճատվեն ևս 60-ը, արդյունքում մարզում կմնա 6 կամ 7 աղբավայր: Համայնքի ղեկավարներին հանձնարարվեց միջոցներ ձեռնարկել՝ մաքրելու համայնքներում առկա աղբի կուտակման վայրերը: Վ. Դավթյանը նշեց, որ այն համայնքերում, որտեղ առկա են տարիներով կուտակված մեծ ծավալով աղբ, մաքրման աշխատանքները կիրականացվի համայնքի ու մարզպետարանի համատեղ ուժերով:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Ս. Սահակյանը ներկայացրեց ոստիկանության կողմից իրականացվելիք քայլերը, համայնքերի և ոստիկանության համագործակցության շրջանակները: Ըստ ոստիկանության, կատարված աշխատանքների ընթացքում արձանագրվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 18 դեպք:             Պետական հիգենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզի տարածքային կենտրոնի տնօրեն Լ. Մալինցյանը զեկուցեց, որ մարզի կոմունալ ծառայություններն աղբահանությունը պատշաճ չեն իրականացնում, իսկ աղբավայրերը չեն համապատասխանում սահմանված նորմերին:
 Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետներն ու աղբահանության խնդրի վերաբերյալ համայնքներում առկա ներկա իրավիճակը:
Առաջիկայում մարզային հանձնաժողովի անդամները հանդիպումներ կունենան նաև մարզի մյուս համայնքների ղեկավարների հետ:

Տեսանյութը՝ ՍՈՍԻ հեռուստատեսության
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28