Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ>> ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

24.05.2017

 Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն նախադպրոցական ուսումնական հաստատություն» մրցույթի մարզային փուլը: Մրցույթին մասնակցել են տարածքային փուլերում առաջին տեղ զբաղեցրած Կապանի թիվ 10, Գորիսի թիվ 2, Քաջարանի թիվ 1, Սիսիանի թիվ 1 ու Մեղրիի մսուր մանկապարտեզները: Մասնակիցները մրցեցին հինգ մրցաձևերում՝ խաղային փոխանցավազք, անցում աթլետիկական արգելքների միջով, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, վարժություն մանկական եռանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում:
Մարզային փուլում հաղթող է ճանաչվել Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ-ի թիմը, երկրորդ տեղում Մեղրիի մսուր մանկապարտեզն է, երրորդում՝ Քաջարանի թիվ 1 ՆՈՒՀ-ը: Հաղթող ճանաչված թիմերը պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով և գավաթներով, ինչպես նաև զբաղեցրած տեղերին համապատասխան 140 հազար դրամ, 120 հազար դրամ և 90 հազար դրամ արժողությամբ մարզագույքով:
Մարզային փուլում հաղթող ճանաչված Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ-ը Սյունիքի մարզը կներկայացնի «Լավագույն նախադպրոցական ուսումնական հաստատություն» մրցույթի հանրապետական փուլում, որը տեղի կունենա հունիսի 19-20-ը  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36