Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

25.05.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն ընդունել է աշխատանքային այցով մարզ այցելած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանին ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանին: Հանդիպմանը, մարզային պատասխանատուների հետ քննարկվել են նախարարության կողմից երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացի հետ կապված հարցրեր: Նշվեց, որ նախատեսվում է <<Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ-ը վերափոխել ցերեկային խնամքի կենտրոնի, որը մասնաճյուղեր կունենա Սիսիան և Գորիս քաղաքներում:
Պատասխանատուների փոխանցմամբ կազմավորվող ցերեկային խնամքի կենտրոնն ունենալու է ավելի լայն գործառույթներ, որտեղ խոցելի ընտանիքներում ապրող երեխաներից բացի կհաճախեն նաև վարքային խնդիրներ և հատուկ կարիքներ ունեցող երեխաներ: Նշվեց, որ գործընթացի այս փուլում մարզում կատարվում է երեխաների ընտանիքների կարիքների, շենքային պայմանների գնահատում, իրականացվում՝ մասնագետների վերապատրաստում:
Ներկաները երկուստեք կարևորել են շահագրգիռ բոլոր կառույցների ներգրավածությունն ու աջակցությունը երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացի իրականացման համար:
Հանդիպմանը քննարկվել են գործընթացին առնչվող այլ հարցեր ևս, ներկայացվել` առաջիկայում մարզում կատարվելիք աշխատանքներն ու հետագա համագործակցության քայլերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33