Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
26.05.2017

Սիրելի ՛ շրջանավարտներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ` ձեր կյանքի կարևոր փուլերից մեկի ավարտն ազդարարող և նոր` հասուն կյանքի սկիզբն ավետող վերջին դասի կապակցությամբ:
Այս օրը, երբ իրար են միահյուսվել թախիծն ու ուրախությունը, ուսումնառության անհոգ ու լուսավոր տարիների վերապրումներն ու ապագայի ծրագրերի իրականացման մտահոգությունները, երբեք դուրս չի մղվելու ձեր հիշողությունից և դեռ երկար ժամանակ դրական լիցքերով ուղեկցելու է ձեզ:
Վստահ եմ, յուրաքանչյուրիդ համար դպրոցը եղել է ոչ միայն գիտելիքի, այլև հայեցի դաստիարակության, ազգային արժեքների պահպանման, ձեր ինքնադրսևորման և ինքնահաստատման հենք ստեղծած հարազատ օջախ:
Դուք եք մեր երկրի վաղվա տերերը և համոզված եմ, որ ունեք բավարար հաստատակամություն ու վճռականություն` հաղթահարելու մեր առաջընթացը խաթարող ցանկացած արգելք:
Ցանկանում եմ շնորհավորել ու երախտագիտության խոսքս ուղղել նաև ծնողներին և ուսուցիչներին` մարդ, քաղաքացի ու հայրենյաց պաշտպան դաստիարակելու գործում իրենց անմնացորդ նվիրումի համար:
Սիրելի՛ շրջանավարտներ, կրկին շնորհավորում եմ ձեզ այս հրաշալի օրվա կապակցությամբ, մաղթում սեր, երջանկություն և բոլոր նպատակների իրականացում:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան