Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԴԱՐԲԱՍՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՅԻՍ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՀՐԱՊԱՐԱԿ

31.05.2017

 Մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Սիսիանի տարածաշրջանի Շամբ և Դարբաս  բնակավայրերը ընդգրկող Դարբաս համայնք, որտեղ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, Դարբասի նախկին համայնքապետ Մայիս Միրզոյանի անունը կրող հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը: <<Դարբաս-Ըղվերձ>> հայրենակցական հասարակական կազմակերպության հանգանակությամբ և համայնքապետարանի միջոցներով Շամբ բնակավայրում կառուցվել է Մայիս Միրզոյանի անունը կրող հրապարակ, որտեղ կանգնեցվել է նաև խաչքար-հուշարձան՝ նվիրված արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Անվանակիր հրապարակի ցուցանակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Մայիս Միրզոյանի որդուն՝ Հայկ Միրզոյանին, իսկ հրապարակի կարմիր ժապավենը կտրեցին մարզի ղեկավարն ու Դարբասի համայնքապետ Սաշա Ստեփանյանը: Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օրհնության կարգ:
Իր խոսքում մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ յուրաքանչյուր ոք պետք է գլուխ խոնարհի հերոսաբար զոհված մեր տղաների հիշատակի առջև, և ընգծել, որ Մայիս Միրզոյանի անունը կրող հրապարակը այսուհետ ուխտատեղի է դառնալու ոչ միայն սյունեցիների, այլև համայն հայության համար:
Դարբասի համայնքապետարանը կազմակերպել էր նաև ոգեկոչման միջոցառում՝ նվիրված քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47