Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

31.05.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում խորհրդակցություն է անցկացրել Կապան և Քաջարան տարածաշրջանների համայնքների ղեկավարների և ավագանիների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ու ՏԿԶՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր: Բարեփոխումների գործընթացի շրջանակներում, նոյեմբեր ամսին վարչատարածքային փոփոխություններ է իրականացվելու նաև Կապան, Քաջարան և Սիսիան համայնքներում: Կապանում միավորվելու են 32, Քաջարանում՝ 5, իսկ Սիսիանում 30 համայնքներ:
Վաչե Տերտերյանը համայնքի ղեկավարներին է ներկայացրել խոշորացման ծրագրերի սկզբունքներն ու մոտեցումները: Նշվեց, որ գործընթացի արդյունքում բոլոր համայնքներում լինելու են վարչական ներկայացուցիչներ, պահպանվելու են բոլոր ծառայությունները, հաստիքների կրճատում չի լինելու, ինչպես նաև դպրոցներ ու մանկապարտեզներ չեն փակվելու:
Հանդիպմանը տեղեկատվություն ներկայացվեց նաև Սյունիքի արդեն խոշորացված համայնքներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մասին:
Վ. Տերտերյանը պատասխանել է համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների հարցերին, լսել նրանց առաջարկությունները:
Նշենք, որ մարզում արդեն իրականացված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձևավորվեցին 5 խոշորացված համայնքներ՝ Մեղրի, Գորիս, Գորայք, Տաթև և Տեղ : Վարչատարածքային բարեփոխումների գործընթացի շարունակման արդյունքում կկազմավորվեն ևս 3 նոր՝ Կապան, Քաջարան և Սիսիան բազմաբնակավայր համայնքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28