Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ>> ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ (տեսանյութ)

02.06.2017



 Մարզկենտրոնում անցկացվեց ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած <<Գանձասար-Կապան>> ֆուտբոլային ակումբի պարգևատրման հանդիսավոր արարողությունը: <<Գանձասար-Կապան>> ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն արծաթե մեդալներ ու դիպլոմներ հանձնեց <<Գանձասար-Կապան>> ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական և սպասարկող անձնակազմին:
Մարզի ղեկավարը սյունեցիների անունից շնորհավորել է ակումբին առաջնությունում լավագույն արդյունք ունենալու համար, շնորհակալություն հայտնել մարզիչներին ներդրած ջանքերի համար, որի արդյունքում կարճ ժամանակահատվածում թիմը վերջին հորիզոնականից բարձրացել է 2-րդ տեղ՝ ֆուտբոլային իր տարեգրության մեջ նվաճելով ամենաբարձր հորիզոնականը: Վահե Հակոբյանը թիմին մաղթել է նորանոր հաջողություններ ու հաղթանակներ: Թիմին մշտապես աջակցելու համար մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը: <<Գանձասար-Կապան>> ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահը խոսելով ակումբի առաջիկա անելիքների մասին, նշեց, որ Սյունիքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում: <<Մենք պետք է ձգտենք մեր երիտասարդներին հասցնել այն մակարդակի, որպեսզի օտարերկրացի մարզիկների փոխարեն թիմի կազմում հանդես գան տեղացի ֆուտբոլիստները>>,- նշել է Վահե Հակոբյանը: Մարզի ղեկավարը հավելեց նաև, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի թիմը իր պարապմունքներն անցկացնի Կապանում:
Ֆուտբոլային ակումբին ու երկրպագուներին շնորհավորեցին նաև <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, <<Գանձասար-Կապան>> ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը:
<<Գանձասար-Կապան>> ֆուտբոլային թիմի պարգևատրման ու մեծարման միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով:

Տեսանյութը՝ ՍՈՍԻ հեռուստատեսության
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53