Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

05.06.2017

 Հունիսի 1-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 76 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր վաթսուներկու, աշխատանքի տեղավորման՝ տասնմեկ, տանիքի վերանորոգման, հողամասի սահմանների ճշտման և դպրոցներում «Ծրագրավորում» առարկայի ուսուցման կազմակերպման մասին՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից հիսունիննին տրվել է դրական լուծում, երեքը` մերժվել է :
Աշխատանքի տեղավորման մասին տասնմեկ դիմումները վերցվել են հաշվառման:
Մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում ուսումնասիրման ընթացքի մեջ են գտնվում տանիքի վերանորոգման, հողամասի սահմանների ճշտման և դպրոցներում «Ծրագրավորում» առարկայի ուսուցման կազմակերպման մասին դիմումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33