Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԱՐԶԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՎԱՅՐԷՋՔ ԿԱՏԱՐԱԾ ՕԴԱՆԱՎԻ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՎՈՐԸ (տեսանյութ)

08.06.2017



Հաշվի առնելով լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հայտնում ենք, որ 2017 թվականի հունիսի 8-ին ՀՀ Սյունիքի մարզկենտրոնի օդանավակայանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը: Piper M500 օդանավի վայրէջքի պահին օդանավակայանում են գտնվել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև ուժային կառույցների մի շարք պատասխանատուներ։
Մարզպետ Վահե Հակոբյանը դարձել է մարզի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարած առաջին օդանավի առաջին ուղևորը:
Փորձնական վայրէջքն իրականացվել է օդանավակայանի վիճակը գնահատելու, առկա թերությունները շտկելու նպատակով: Նշենք, որ Սյունիքի օդանավակայանը կանոնավոր թռիչքներ կսկսի իրականացնել համալիրի շինարարական աշխատանքների վերջնական ավարտից հետո:
  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47