Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

16.06.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ երեխաների պաշտպանության ծրագրի ավագ խորհրդատու Մարտին Հեյսին, ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրի համակարգող Արտակ Շաքարյանին, <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Թադևոսյանին: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացվող <<Խոցելի երեխաների սոցիալական ներառում. երեխայի խնամքի համակարգի բարեփոխման շրջանակներում այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում>> ծրագրի հետ կապված հարցեր: Ծրագրի նպատակն է այլընտրանքային ընտանիքակենտրոն խնամքի տարբերակները բարելավելու և համայնքահեն ծառայությունները զարգացնելու միջոցով դադարեցնել երեխաների ներհոսքը գիշերօթիկ խնամքի և հատուկ հանրակրթական հաստատություններ, ինչպես նաև այդ հաստատություններում գտնվող երեխաներին վերադարձնել ընտանեկան միջավայր:
Հանդիպմանը ներկայացվեց ծրագրի շրջանակներում մարզում իրականացված աշխատանքները, առկա խնդիրները և հետագա քայլերը: ԱՄՆ ՄԶԳ երեխաների պաշտպանության ծրագրի ավագ խորհրդատու Մարտին Հեյսը տեղեկացրել է, որ Հայաստանն այն չորս երկրների շարքում է, որտեղ իրականացվելու է երկամյա ծրագիր, որի նպատակը գործընկեր երկրների ղեկավար մարմինների կարողությունների հզորացումն ու իրավիճակի գնահատումն է երեխաների պաշտպանության ոլորտում: Առաջարկվող ծրագրով կձևավորվի թիմ, որը 2 տարիների ընթացքում կգնահատի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և ծրագրերը:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանն իր խոսքում ընդգծեց, որ ծրագրի շրջանակներում մարզում իրականացված աշխատանքներն արդեն իսկ իրենց արդյունքն են տվել: Նշված ծրագրի ամբողջականությունն ապահովելու համար մարզպետի տեղակալն անդրադարձավ նաև առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին: Այն է՝ շատ դպրոցներում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար ֆիզիկական մատչելիության պայմանների և մարզում վերականգնողական կենտրոնների բացակայությունը, ինչպես նաև ցերեկային կենտրոնների անհամաչափ տեղաբաշխվածությունը մարզի տարածքում:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնեց հյուրերին այցի համար և նրանց փոխանցեց մարզպետի պատրաստակամությունը՝ աջակցելու խոցելի խմբերում գտնվող մարզի երեխաների խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:07:26