Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
21.06.2017

Սիրելի բուժաշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Դուք՝ անկեղծ նվիրումով, քրտնաջան աշխատանքով և պատասխանատվության բարձր զգացումով ամեն օր հարյուրավոր մարդկանց պարգևում եք ամենաթանկը՝ առողջություն ու հաճախ նաև կյանք:
Մարզային իշխանությունն, իր հերթին, անում է հնարավորը՝ առողջապահության ոլորտի, բուժաշխատողների սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:
Մեր յուրաքանչյուր նոր ծրագիր կյանքի է կոչվում ձեր սրտացավության և հետևողականության շնորհիվ: Ու չնայած համակարգում շատ անելիքներ կան, այնուամենայնիվ ես համոզված եմ, որ բոլորս միասնական ջանքերով համակարգը հաստատուն քայլերով տանում ենք բարեփոխումների ճանապարհով:
Օգտագործելով այս գեղեցիկ առիթը՝ ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթելով ձեզ և ձեր ընտանիքներին խաղաղություն և արևշատություն:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան