Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ>> ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

22.06.2017

 Հունիսի 20-ին Վանաձորում անցկացվեց Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն>> մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի Հանրապետության թիմերը:

ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն>> մրցույթի 2017 թվականի հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզը ներկայացնող Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական հիմնարկը:
Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 13 <<Բողբոջ>> նախադպրոցական հիմնարկի և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի նախակրթարանի թիմերը:

Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47