Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻՑ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 28 ԴԻՄՈՐԴ (տեսանյութ)

23.06.2017



 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ընդունվել ցանկացող սյունեցի դիմորդների և նրանց ծնողների հետ: Մարզպետ Վահե Հակոբյանը վարժարանի ապագա սաներին ծանոթացրեց ուսումնառության և ազատ ժամանցի համար վարժարանում ստեղծված պայմաններին ու անվճար ուսում ստանալու հնարավորություններին: Մարզպետը կարևորել է ռազմական կրթօջախի դերը բանիմաց, հմուտ զինվորականների պատրաստման գործում և նշել, որ թե ընդունելության և թե ծառայության ընթացքը մշտապես ՀՀ պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում է լինելու: Մարզի ղեկավարը նաև ծնողներին վստահեցերեց, որ անձամբ է հետաքրքրվելու սյունեցի սաների ծառայության ընթացքով ու հետևողական լինելու նրանց խնդիրների լուծմանը:
Հանդիպմանը Վահե Հակոբյանը պատասխանել է դիմորդներին և ծնողներին հետաքրքրող հարցերին և մաղթել նրանց հաջողություններ առաջիկա քննությունների ընթացքում:
2017 թվականից Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը տեղափոխվել է Դիլիջան քաղաք, որտեղ ստեղծված են ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող պայմաններ: Այս տարի Սյունիքից վարժարան ընդունվելու հայտ է ներկայացրել 28 դիմորդ:
Նշենք, որ ընդունելության քննությունների ընթացքում դիմորդների ու նրանց ծնողների տեղափոխման և կացության ծախսերը հոգալու է Սյունիքի մարզպետարանը:
Տեսանյութը՝ ՍՈՍԻ հեռուստատեսության
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36