Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԵՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ (տեսանյութ)

23.06.2017



 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հյուրընկալել էր քիք-բոքսինգի Կապանի <<Գարեգին Նժդեհի>> ակումբի սաներին և նրանց մարզիչ Արա Սարգսյանին: Ակումբի մարզիկները օրերս Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած Քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներով: Մարզի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին աշխարհի առաջնությունում պատվով ներկայանալու և մեդալներ նվաճելու առիթով, մաղթել նրանց նոր ձեռքբերումներ:
Մարզպետը զրուցել է մարզիկների հետ, լսել Աթենքում կայացած աշխարհի առաջնության մասին նրանց ունեցած տպավորությունները, քաջալերել վերջիններիս և համոզմունք հայտնել, որ առաջիկայում ևս նորանոր հաղթանակներով հայրենիք վերադառնալու բազմաթիվ առիթներ կունենան: Մարզիչ Արա Սարգսյանը Վահե Հակոբյանին փոխանցեց ՀՀ Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահի շնորհակալագիրը, ինչպես նաև ֆեդերացիայի ու ակումբի անունից շնորհակալություն հայտնեց աշխարհի առաջնությանը մասնակցելու համար ցուցաբերած աջակցության համար: Վահե Հակոբյանը իր խոսքում ընդգծեց, որ մշտապես պատրաստ է աջակցելու ինչպես այս ակումբի սաներին, այնպես էլ մարզի մարզաշխարհի մյուս ներկայացուցիչներին:
Այս տարի Քիք-բոքսինգի աշխարհի առաջնությանը մասնակցել են աշխարհի 55 երկրներից ժամանած մարզիկներ: Հայաստանը ներկայացնում էր քիք-բոքսինգի Կապանի <<Գարեգին Նժդեհ>> ակումբը:

Տեսանյութը՝ <<Խուստուփ Թիվի>> հեռուստաընկերության
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 11:43:10