Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՊԱՆԻ ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ <<ԶԱՆԳԵԶՈՒՐ>> ԱԿՈՒՄԲԻՆ ԿԻՑ ԿԳՈՐԾԻ ՄԱՐԶԱՍՐԱՀ (տեսանյութ)
26.06.2017

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հունիսի 24-ին ներկա է գտնվել Կապանի քիք-բոքսինգի <<Զանգեզուր>> ակումբին կից ստեղծված նոր մարզասրահի բացման հանդիսավոր արարողությանը: Այսուհետ ակումբի սաներն ու կապանցի մարզիկները հնարավորություն կունենան իրենց պարապմունքներն անցկացնել ժամանակակից մարզագույքով հագեցած մարզադահլիճում:
Մարզպետ Վահե Հակոբյանը շրջել է մարզասրահում, ծանոթացել ստեղծված պայմաններին և հույս հայտնել, որ մարզադահլիճի առկայությունը կկրկնապատկի սյունեցի մարզիկների հաջողությունները:
Կապանի քիք-բոքսինգի <<Զանգեզուր>> ակումբի մարզիչ Վիկտոր Խաչատրյանը ՀՀ Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի կողմից շնորհակալագիր հանձնեց Վահե Հակոբյանին ու շնորհակալություն հայտնեց ակումբին աջակցելու և ակումբի խնդիրները մշտապես իր ուշադրության կենտրոնում պահելու համար:
Նշենք, որ մարզպետ Վահե Հակոբյանի աջակցությամբ ակումբը ձեռք բերեց 70 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տատամի և մարզագույք:
Տեսանյութը՝ <<Խուստուփ Թիվի>> հեռուստաընկերության