Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՕՐՎԱՆ
29.06.2017

Հունիսի 29-ին Կապանում անցկացվեց միջոցառումների շարք` նվիրված անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվան: Միջոցառմանը մասնակցում էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, անհայտ կորած զինվորների հարազատներ: Միջոցառումը մեկնարկեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում. տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ, որից հետո մասնակիցները Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին անհայտ կորած զինվորի հիշատակին կանգնեցված հուշաքարին:
Անհայտ կորած ազատամարտիկի օրվան նվիրված Կապանի մշակույթի կենտրոնում անցկացվեց հուշ-ցերեկույթ. հնչեցին ելույթներ ու երաժշտական կատարումներ: