Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
29.06.2017

Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլը: Մրցույթին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի, Գորիսի, Սիսիանի և Քաջարանի տարածաշրջաններից մրցույթի համայնքային փուլում չորս տարիքային խմբերում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված 26 ընտանիք: Ըստ մրցույթի կանոնակարգի՝ ընտանիքները մրցել են 6 մարզաձևերում. խաղային փոխանցավազք 30մ, վարժություն բասկետբոլի գնդակով, պարանի ձգում, խաղային փոխանցավազք՝ թենիսի գնդակով, հեռացատկ(տեղից), խաղային փոխանցավազք 80մ: Եզրափակիչ փուլ են անցել չորս տարիքային խմբերում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված ընտանիքները:
Մարզային փուլի հաղթողները հուլիսի 18-22 մասնակցելու են ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում կայանալիք ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հանրապետական փուլին: