Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

07.07.2017

 Այսօր Սյունիքում մեկնարկեց 2017 թվականի ամառային զորակոչը: Զորակոչիկները մարզային և քաղաքային իշխանությունների, տարածքային զինկոմիսարիատների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են քաղաքային համայնքների հուշահամալիրներ, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել զոհված ազամարտիկների շիրիմներին: Զորակոչիկների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով մարզի համայնքներում տեղի են ունեցել միջոցառումներ, որին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, մշակութային գործիչներ: Մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհավորեց զորակոչիկներին՝ նրանց մաղթելով բարի ծառայություն:
Զորակոչին նվիրված միջոցառումներն ավարտվել են  համերգներով, որից հետո նորակոչիկները ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ ուղևորվել են ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:35:56