Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

13.07.2017

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպել է Կապան քաղաքի ակտիվի հետ: Հանդիպմանը մարզի ղեկավարը մշակույթի, սպորտի, երիտասարդության, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետների հետ քննարկել է մարզպետարանի նախաձեռնությամբ Կապանում իրականացվող մի շարք ծրագրերի հետ կապված հարցեր: Մարզի ղեկավարը ներկայացրեց առաջիկայում Կապանում կյանքի կոչվող ծրագրերը. այն է Կապանի օդանավակայանի վերագործարկումը, իտալացի գործընկերների հետ իրականացվող տրիկոտաժի, պիցցայի գործարանների ստեղծումն, կինոթատրոնի բացումը և այլն: Նշվեց, որ իրականացվող ծրագրերը կնպաստեն մարզկենտրոնի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացմանը, նոր աշխատատեղերի բացմանը, համայնքային կյանքի աշխուժացմանը:
Կապան քաղաքի ակտիվը ողջունեց իրականացվող ծրագրերը: Նրանք մարզպետին ներկայացրեցին իրենց առաջարկությունները և պատրաստակամություն հայտնեցին աջակցելու: Հանդիպմանը քննարկվեցին նաև Կապանում առկա առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների հետ կապված հարցեր: Ներկաները երկուստեք կարևորեցին նման ձևաչափով հանդիպումները և հույս հայտնեցին, որ այն շարունակական բնույթ է կրելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53