Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԿԱՊԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

13.07.2017

Կապանի օդանավակայանի վերագործարկման համար իրականացվող շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով օդանավակայանի տարածք էր այցելել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզի ղեկավարը շրջել է շինհրապարակում, պատասխանատուներից հետաքրքրվել է աշխատանքների ընթացքից եւ ընդգծել, որ դրանք պետք է ավարտին հասցնել նախատեսված ժամկետում: Կապանի օդանավակայանում շինարարական աշխատանքները սկսվել են մի քանի ամիս առաջ եւ նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին: Պատասխանատուների փոխանցմամբ արդեն կատարվել են հողաբուրգերի, թռիչքուղու խոչընդոտների վերացման և մի շարք այլ աշխատանքներ, ավարտին են մոտենում օդանավակայանի համալիրի կառուցման հողային աշխատանքները, որից հետո կսկսվի շենքի կառուցումը:
Շինարարական աշխատանքների ավարտից հետո Կապանի օդանավակայանից կիրականացվեն Կապան-Երեւան կանոնավոր չվերթեր` 2016 թվականի արտադրության չեխական Լ-410 մակնիշի ինքնաթիռներով:
Վահե Հակոբյանը նշեց, որ նաեւ ձեռնարկվում է քայլեր, որպեսզի հետագայում Կապանի օդանավակայանը ստանա միջազգային ստատուս, ինչը հնարավորություն կտա այլ երկրների օդանավերին վայրէջք կատարել Կապանում, ինպես նաև Կապանից չվերթեր կատարել տարբեր ուղղություններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39