Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ԿԱՊԱՆ-ԾԱՎ ԵՐԹՈՒՂԻՆ
14.07.2017

Վահե Հակոբյանը հանդիպել է Կապանի տարածաշրջանի Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ, Սրաշեն, Ճակատեն համայնքների ղեկավարների հետ և քննարկել Ծավ-Կապան հասարակական տրանսպորտի վերագործարկմանն առնչվող հարցեր: Համայնքի ղեկավարները նշեցին, որ տևական ժամանակ է ինչ ֆինանսական խնդիրների պատճառով չի գործում Կապան-Ծավ տրանսպորտային երթուղին, որը սպասարկում էր վեց գյուղական համայնք: Վահե Հակոբյանը նշեց, որ երթուղու խնդիրը իր ուշադրության կենտրոնում է, որի լուծման ուղղությամբ առաջիկայում կհանդիպի տրանսպորտային միջոցներ շահագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Մարզի ղեկավարը վստահեցրեց, որ կձեռնարկվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի երթուղու աշխատանքները վերականգնվի: Հանդիպմանը ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի՝ երթուղու շահագործումից հետո ֆինասավորման մի մասը կիրականացվի <<Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի>> միջոցներով: