Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ԿԱՊԱՆ-ԾԱՎ ԵՐԹՈՒՂԻՆ

14.07.2017

Վահե Հակոբյանը հանդիպել է Կապանի տարածաշրջանի Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ, Սրաշեն, Ճակատեն համայնքների ղեկավարների հետ և քննարկել Ծավ-Կապան հասարակական տրանսպորտի վերագործարկմանն առնչվող հարցեր: Համայնքի ղեկավարները նշեցին, որ տևական ժամանակ է ինչ  ֆինանսական խնդիրների պատճառով չի գործում Կապան-Ծավ տրանսպորտային երթուղին, որը սպասարկում էր վեց գյուղական համայնք: Վահե Հակոբյանը նշեց, որ երթուղու խնդիրը իր ուշադրության կենտրոնում է, որի լուծման ուղղությամբ առաջիկայում կհանդիպի տրանսպորտային միջոցներ շահագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Մարզի ղեկավարը վստահեցրեց, որ կձեռնարկվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի երթուղու աշխատանքները վերականգնվի: Հանդիպմանը ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի՝ երթուղու շահագործումից հետո ֆինասավորման մի մասը կիրականացվի <<Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի>> միջոցներով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 12:56:45