Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ <<ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ>> ԾՐԱԳՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

26.07.2017

ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին ներկա էին ծրագրի մարզային հանձնաժողովի անդամները, բնապահպանության, ոստիկանության, առողջապահության ոլորտի պատասխանատուները, համայնքի ղեկավարներ: <<Մաքուր Հայաստան>> ծրագրի մարզային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը տեղեկատվություն ներկայացրեց ծրագրի շրջանակներում Սյունիքում իրականացված աշխատանքների ու ընթացքի մասին: Նիստին համայնքի ղեկավարները նշեցին, որ մարզում 61 տնտեսվարող չունի աղբահանության պայմանագիր, որոնց հետ աշխատանքներ են տարվում նոր պայամանագրեր կնքելու համար: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ ոստիկանության գնդապետ Ա. Գևորգյանը զեկուցեց, որ բացահայտվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 41 դեպք և հաղորդագրություն ներկայացվել համապատասխան մարմիններին:
Նիստին քննարկվեցին նաև հուլիսի 29-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում իրականացվող համապետական երկրորդ շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր: Մարզպետ Վահե Հակոբյանը պատասխանատուներին հանձնարարեց ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ շաբաթօրյակի աշխատանքները համակարգված և արդյունավետ իրականացնելու համար:
Ամփոփելով նիստը, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշեց, որ մարզում առկա աղբավայրերի վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի>> կողմից մի շարք համայնքների ֆինանսական աջակցություն կտրվի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-20 15:37:55