Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ>> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
27.07.2017

2017 թվականի հուլիսի 29-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական երկրորդ շաբաթօրյակը: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:
Շաբաթօրյակին մասնակցություն են ունենալու և իրենց համագործակցված աշխատանքով նախաձեռնությունն իրականացնելու են մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապահական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչները:
Շաբաթօրյակի ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝ աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ Սյունիքի մարզպետարանում գործելու է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով (0285)-4-42-77։