Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

18.08.2017

Օգոստոսի 17-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Կապանի տարածաշրջանի գյուղական համայնքների ղեկավարների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա խնդիրների, իրականացվելիք ծրագրերի հետ կապված հարցեր:
Հանդիպմանը հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման և իրավունքների պետական գրանցման մի շարք խնդիրների մասին զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մ. Կոստանդյանը: Օրակարգային հաջորդ հարցի՝ ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացված ծրագրերի մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետի պաշտոնակատար Գ. Խաչատրյանը: Նշվեց, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները մասնակի սուբսիդավորվելու է, հիմնվելու են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած այգիներ, իրականացվելու՝ ոռոգման կաթիլային համակարգի և կարկտահարության ցանցերի ներդրման ծրագրեր: Գ. Խաչատրյանը համայնքի ղեկավարների ուշադրությունը հրավիրեց հանրապետությունում ստեղծված հրդեհավտանգ իրավիճակին, և հորդորեց հնարավորինս զգոն լինել մարզում հրդեհների առաջացումը կանխելու համար: ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. Ավետիսյանը համայնքի ղեկավարներին ներկայացրեց մինչև խոշորացման գործընթացի ավարտը գործող տեղական ինքնակառավարման մարմինների անելիքների մասին: Համայնքի ղեկավարներին առաջարկվել է շարունակել աշխատել բնականոն ռեժիմով, ժամանակին անցկացնել ավագանու հերթական նիստերը, կարգի բերել գործավարական փաստաթղթերը: Լավագույն մաքուր համայնքի ընտրության և նրա փորձի մասսայականացման նպատակով աղբահանության հայտանիշների մասին ներկայացրեց քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Է. Միրզոյանը: Տեղեկացվեց, որ մշակվել է հայեցակարգ, ըստ որի անցկացվելու է <<Լավագույն մաքուր համայնք>> մրցույթ, որում ընտրված համայնքի փորձը կկիրառվի մյուս համայնքներում: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ս. Դավթյանը զեկուցեց Կապանի տարածաշրջանի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին և ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարներին հորդորել՝ ժամանակին կատարել վճարումները:
 Մարզպետ Վահե Հակոբյանն ամփոփելով խորհրդակցությունը՝ ներկաներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հանդիպման ընթացքում քննարկված հարցերը, շտկել համայնքներում առկա բացթողումները: Մարզի ղեկավարը համայնքապետերի հետ քննարկել է նաև համայնքներում առկա առաջնահերթ խնդիրների և դրանց լուծման հետ կապված հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28